Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում

Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում
24.02.2014 | 17:20

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հայտարարած արձակի մրցույթին մեծ թվով գործեր են ներկայացվել: Դրանց հիմնական մասը անցել է նախնական փուլ: Ստեղծագործության ծավալը 20-100 էջ է: Առաջարկվող ժանրերը` դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային: Մասնակիցները կարող են ստեղծագործել` նաև միաձուլելով դրանցից մի քանիսը:
Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետներ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ, հրատարակիչներ։ Այն գաղտնի կմնա մինչև ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը` հունիսի 1-ը: Կազմակերպիչներն այս կերպ փորձում են պահպանել մրցույթի անաչառությունը, խուսափել ծանոթ-բարեկամ կապերից: Քննարկումները կտևեն մեկ ամիս, որից հետո կհրապարակվեն հինգ հաղթող հեղինակների անունները: Թարգմանված ու էլեկտրոնային գրքի վերածված գործերը հասանելի կդառնան աշխարհի բոլոր երկրներում, կվաճառվեն էլեկտրոնային գրքերի գրախանութներում, այդ թվում` ամենամեծ գրախանութում` «Ամազոնում»: Մրցույթի կազմակերպչական խմբի անդամ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակիցները հիմնականում նախընտրել են սիրային ժանրը, գրեթե գործ չի ներկայացվել դետեկտիվ ժանրում: Նշեց նաև, որ 20-100 էջը սահմանել են` հաշվի առնելով շուկայի պահանջները: «Հիմնականում այդ ծավալի էլեկտրոնային գրքերն են պահանջարկ վայելում»,- ասաց նա, նշելով, որ մրցույթը նպատակ ունի նպաստելու Հայաստանում էլեկտրոնային գրքի տարածմանը և ապահովելու հայ հեղինակների միջազգային ճանաչումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ